Ներքին 4 տարի առաջ - 16:59 10-05-2022

Բռունցքներով, քարերով հարվածել են մեքենային․ երթի մասնակիցը՝ Գյումրիի միջադեպի մասին

Ընդդիմության կազմակերպած բողոքի և անհնազանդության ցույցերի մասնակիցների մեկը՝ Արսեն Մարտոյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ի խումբ մարդիկ հարձակվել են իրենց մեքենայի վրա,բռունցքներով, քարերով հարվածել մեքենային ու ոստիկանության ներկայությամբ իրենց հասցեին հայոյանքներ հնչեցրել։

Նա հավելում է․ «Հետո շարունակել ենք ճանապարհը, և այս անգամ մի քանի հոգի քարերով և ձվերով հարվածել են մեզ և ստեղծել վթարային իրավիճակ, ինչի արդյունքում տեղի է ունեցել քաշքշուկ։
Այդ ընթացքում տարեց մարդիկ նորից հայհոյում ու փորձում էին ձվերով խփել, ինչը փորձել եմ կանխել։

Ինձ և իմ ընկերներին ճանաչողները լավ գիտեն, որ մենք տարեց մարդու ծեծող չենք, էս ամեն ինչը հստակ կազմակերպված և ուղղորդված սադրանք էր այս անհայրենիք իշխանությունների կողմից, իսկ տեղում ամեն ինչ կազմակերպում էր հայտնի նիկոլական երիտասարդը, որը ոստիկանների թիկունքից կազմակերպում էր ամեն ինչ։

Քիչ առաջ լուրերից կարդացել եմ, որ ինձ կալանավորելու որոշում է կայացվել և հիմա ինքնակամ գնում եմ Գյումրու ոստիկանություն՝ տեղում հասկանալու համար։ Ուզում եմ ասել,որ ինչ տեսակ լկտի սադրանքների էլ դիմեն, մեր պայքարը չեն կարող կասեցնել, մեր պայքարը արդար է և հանուն Հայաստանի, հանուն Արցախի է , մենք չենք նահանջելու, մեզ չեն կարող վախեցնել ու մենք մեր պայքարը շարունակելու ենք»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում