Ներքին 4 տարի առաջ - 13:51 10-05-2022

Մեր կադրային բազայում ուսապարկի կարգավիճակ ունեցող չի լինելու. Իշխան Սաղաթելան

Ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիան։ Նոր-նորք վարչական շրջանում Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ քաղաքացիներն արդեն գիտակցում են, թե ստեղծված իրավիճակից որն է ելքը։

«Արդեն կա այն ծրագիրը, թե ինչպես պետք է սրան հեռացնենք։ Քաղաքացիներից որևէ մեկը չի եկել ինչ-որ մեկի հետևից, այլ դուրս է եկել համազգային և համաժողովրդական պայքարի։ Մեկ առաջնորդի իշխանություն չի լինելու, այլ ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն, որին մաս են կազմելու բոլոր կարող ուժերը։ Մենք ունենք նաև հսկայական կադրային բազա, և նրանք ոչ թե ունենալու են ուսապարկի կարգավիճակ, այլ օգտվեու են իրենց մասնագիտական փորձից։ Այսօր այս մարդկանց հետաքրքորւմ է այն, թե ինչպես ենք օր առաջ հեռացնելու այս իշխանությունը, ու շատ հստակ քայլերով մոտենում ենք մեր նպատակին։ Երթը գնալով ավելի է մեծանում, մեր քաղաքացիները անընդհատ մեզ են միանում, միակ դժվարությունն այն է, որ ճանապարհները փակ են եղել, ու որոշ քաղաքացիներ դրա պատճառով չեն կարողացել մեզ միանալ։ Այ սենց սիգնալ տալով բերել են, սենց սիգնալ տալով էլ ճանապարհելու են։

Պատասխանելով Oragir.news-ի հարցին, թե արդյո՞ք ընդդիմության թեկնածուն Արման Թաթոյանն է, Սաղաթելյանը պատասխանեց. «Նման քննարկում չի եղել, իրեն հարցրեք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում