Ներքին 4 տարի առաջ - 19:51 09-05-2022

Արցախը թուրքին չենք տալու․ «Հայաստան» դաշինքը երդման տեքստ է հրապարակել

«Հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների միջով, կերտել փառահեղ պատմություն, մասնակցել աշխարհի պատմության կերտմանն, այսօր հայտնվել է պետականությունը վերստին կորցնելու ու բնաջնջման շեմին»: Այս մասին հայտարարվել է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում։

«Ժամն է եկել արթնանալ ու ոտքի ելնել հանուն գոյության։ Ժամն է եկել պայքարի։ Այսօր մենք, այն սերունդները, որոնք ժառանգել են մեր հերոս նախնիներից հայոց պետությունը, հայկական Արցախը և հայի արժանապատվությունը, մեր զոհված զավակների շիրիմների առաջ ու նրանց անմահ հիշատակով երդվում ենք՝
Արցախը թուրքին չենք տալու, Հայաստանը թուրքին չենք նվիրելու, թուրքին ու թուրքահպատակին կառավարական շենքերից վռնդելու ենք։
Մնալու ենք հավատարիմ մեր հավատքին։
Երդվում ենք
Երդվում ենք
Երդվում ենք

Ինչպես 18-ամյա նորակոչիկն է երդվում ծառայել իր Հայրենիքին, ինչպես երիտասարդ զույգն է երդվում եկեղեցու խորանի առաջ, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրը պետք է երդվի, որ հավատարիմ է սուրբ պայքարին հանուն Հայաստանի ու Արցախի։

Տո´ւր քո երդումը, կիսվի՛ր քո սոցիալական ցանցում` օգտագործելով #Երդվումեմ հեշթեգը, գրառման, story-ի կամ ուղերձի տեսքով»:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը