Ավելին 4 տարի առաջ - 19:22 08-05-2022

Կաննի կինոփառատոնը մերժել է հավատարմագրել ռուս լրագրողներին

Այս տարի Կաննի կինոփառատոնը մերժել է որոշ ռուս լրագրողների հավատարմագրումը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին: Այս մասին TheWrap պարբերականին հայտնել են նրանցից երկուսը։ Այս մասին նրանց հայտնել է փառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ագնես Լերուան։
Նա պարզաբանել է, որ ֆորումի կազմակերպիչները սպասում էին Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների բարելավմանը։ Փառատոնի մեկնարկին մնացել է երկու շաբաթից էլ քիչ ժամանակ, այն կբացվի մայիսի 17-ին: Ուստի ռուս լրագրողներին մերժել են հավատարմագրել։ Հավանություն են ստացել միայն նրանք, ում դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ համընկնում է փառատոնի կազմակերպիչների վերաբերմունքի հետ։
Ռուսական հատուկ գործողությունը պետք է ավարտվի այնպիսի պայմաններով, որոնք կբավարարեն ուկրաինացի ժողովրդին, ասվում է հայտարարության մեջ։ Մինչ այդ Կաննում չեն ընդունի ռուսական պաշտոնական պատվիրակություններին, և թույլ չեն տա մասնակցել բոլոր նրանց, ովքեր կապ ունեն Ռուսաստանի կառավարության հետ։
Ընդ որում, 75-րդ փառատոնին կմասնակցի ռուս ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Չայկովսկու կինը» ֆիլմը։ Ուկրաինացի կինոգործիչները նախազգուշացրել են, որ բողոքի ցույց կկազմակերպեն, եթե այն չհանվի ցուցադրությունից։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ