Ներքին 4 տարի առաջ - 16:57 07-05-2022

Կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են

Քիչ առաջ մամուլում լուր տարածվեց, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Թիրախավորվել են հենց աշխատակիցները, որոնցից մեկը վիրավորվել է։ Նրան տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։

Վարդենիսի Գեղամասար բնակավայրի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ 2 ժամ առաջ են եղել կրակոցները, տեւել են երկար։ «Բավականին ինտենսիվ կրակոցներ են եղել, մեկ վիրավորի մասին խոսք կա, բայց իր վիճակի մասին այս պահի դրությամբ լուր չունեմ»,-ասաց Ավետյանը։

Նրա խոսքով՝ հանքավայրի աշխատակիցները տարհանվել են։ «Որոշ ժամանակ համեմատաբար հանդարտ էր, մտածում էինք, որ ոնց որ խաղաղ վիճակը կպահպանվի, բայց տեսեք, որ թշնամին իր սանդրանքը նորից անում է։ Կրակոցների ձայները լսելի են եղել գյուղերում»,-նշեց նա։

Ավետյանի խոսքով՝ գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie