Արտաքին 4 տարի առաջ - 14:27 06-05-2022

«Մոսկվա» հածանավին հրթիռային հարված է հասցվել՝ շնորհիվ ԱՄՆ հետախուզության

Ռուսական «Մոսկվա» հածանավին ուկրաինական հրթիռային հարվածը հասցվել է ամերիկյան հետախուզական տվյալների շնորհիվ, որոնք փոխանցվել են Ուկրաինային, հաղորդում է NBC-ն, որին հաջորդում են Washington Post-ը և New York Times-ը՝ բոլորն էլ հղում անելով մի քանի անանուն ամերիկացի պաշտոնյաների:

Տարբեր գնահատականներով՝ «Մոսկվայի» անձնակազմի թիվը կազմում էր 416-ից մինչև 680 մարդ, այդ թվում, ինչպես հետագայում է պարզվել, արտակարգ ծառայությունների նավաստիներ։

Ամերիկյան աղբյուրները հաստատում են ուկրաինական վարկածը, որ ապրիլի 13-ին ուկրաինական երկու «Նեպտուն» հրթիռներ ընկել են նավի վրա, որից հետո այն բռնկվել է և ի վերջո խորտակվել։ ԱՄՆ պաշտոնյաները չեն նշել ռուս զոհերի թիվը՝ ասելով միայն, որ այն մեծ է։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա