Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:55 05-05-2022

Նիկոլի ավտոշարասյունը ԱԺ-ից դեպի կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո. Խամոյան

«Երեկ տեսել եք, թե ոնց մեզ փախչելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը ընդմիջման անվան տակ ճողոպրեց նիստերի դահլիճից, բայց դա դեռ ամենը չէ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա մասնավորապես նշել է. «Իմանալով, որ Բաղրամյան պողոտայում բազմությունը կրկնապատկվել է, ոչ թե ընդամենը հեռանում է շենքից, այլ բառիս ուղիղ իմաստով էվակուացվում։ Ցավոք, դա դուրս է մնացել տեսախցիկների տեսադաշտից։ Ուրեմն, մեր «դուխովը», հերիք չէ շրջապատված է լինում անվտանգության տասնյակ աշխատակիցներով և մեքենաներով, ԱԺ էր կենտրոնացրել շուրջ 3000 ոստիկան, ամբողջ Դեմիրճյան փողոցը գրեթե 20 րոպե անգամ հետիոտների համար է փակ պահել, տոտալ «մաքրել են» նաեւ փողոցն ամբողջ երկայնքով։

Մահաբեր ավտոշարասյունն էլ Դեմիրճյանով դեպի կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո»։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին