copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:43 05-05-2022

Փաշինյանն այս օրվան պատրաստվում էր  2021թ․ մարտից․ ինչո՞ւ են ոստիկանները «ճղում» իրենց

2021թ․ մարտի 26-ին կառավարությունը չզեկուցվող նախագծով պետական բյուջեից 2021թ․-ի համար ոստիկանությանը տրամադրեց 515 միլիոն 201.000 գումար, իսկ 2022-2024թթ․-ի համար՝ արդեն տարեկան 1 միլիարդ 30 միլիոն 402.000 դրամ: Նախագծով ավելացվեցին ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը (իսկ ոստիկաններինը՝ ոչ):

Ըստ այդմ՝ ՊՊԾ կրտսեր տեսուչների աշխատավարձը արդեն 5 օր անց՝ ապրիլի 1-ից, 190.552 դրամից դարձավ 320․000 դրամ։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը 198.565 դրամից հասավ ամսական 402․181 դրամի։ Եվ այդպես շարունակ․ որքան բարձր են պաշտոննները, այնքան շատ բարձրացան աշխատավարձերը։

Այն օրերին ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկին ի պատասխան՝ ժեխերի առաջնորդը հայտարարեց․ «Մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք, և դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին: Հարկեր․ բյուջետային մուտքերի ավելացումն ինքնանպատակ չէ։ Դրանք ուղղվում են երկրի պաշտպանունակության մեծացմանը, մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, կոմունիկացիաների զարգացմանը, առողջապահության զարգացմանը, կրթության որակի բարելավմանը և այդպես շարունակ։ Իհարկե, կան շահարկումներ և երբեմն քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո՛, բայց պետք է հաշվի առնել երկու բան:

Նախ, մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը կամ 600 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում՝ այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները, և նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումները օր առաջ կյանքի կոչելու համար: Մյուս կողմից, իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում ենք առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, ընդհանրապես իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը»:

Այսօր սահմանին կանգնած պայմանագրային զինվորների մեծ մասը 180, անգամ 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, այն էլ՝ ամիսների ուշացումով։ Ահա թե որքանով են մեր տված հարկերն ուղղվում երկրի պաշտպանունակության մեծացմանը և որքանով՝ իր անձի պաշտպանությանը։

Թերևս հիմա նաև քիչ, թե շատ տառաճանաչ ժեխին էլ է հասկանալի, թե իրականում ինչ նպատակ էր հետապնդում իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, և որքանով է այն ծառայում, ժեխերի առաջնորդի ասած, «հանուն շարքային քաղաքացու»։ Եվ որքան էլ հասարակությունը համարում է, որ «առաջնորդը» մոլագար է ու անհավասարակշիռ, վերջինս վաղուց գիտեր, թե ինչ է սպասում իրեն, ու նախապատրաստվում էր այս օրվան։ Իսկ ՊՊԾ-ի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ու պարբերաբար պարգևավճարների տրման, որ գոյանում են այս հասարակության, նաև ժեխերի վճարած հարկերից, արդյունքները տեսնում ենք այսօր մայրաքաղաքի փողոցներում ՊՊԾ-ականների դրսևորած անասնական պահվածքի տեսքով։


Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված