Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:54 05-05-2022

Իրավախախտում է, երբ փորձում են պատգամավորին բերման ենթարկել. Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ 8-րդ գումարման ԱԺ-ն հիշվելու է ընդդիմադիր կին պատգամավորների համառությամբ՝ շեշտելով, որ ունեն ֆունդամենտալ խնդիր՝ ոստիկանական համակարգը՝ որպես կառույց, մի շարք դրական ձեռքբերումներ ունի։

«Ես չեմ կարող ընկալել մի մարդու, որ մեկին ասես Համբիկ Սասունյանն է, իրեն ձերբակալեն։ Հայ ոստիկանը նման պարգև տա թուրքին ու ադրբեջանցո՞ւն․ չեմ պատկերացնում։ Ես չեմ պատկերացնում այն հայ ոստիկանին, ով տեսնի, որ աղջկա ձեռքը կոտրված է, ու օգնության չհասնի։ Չեմ պատկերացնում այն հայ ոստիկանին, որ անչափահաս տղային բերման ենթարկի այն դեպքում, երբ պատգամավորը զգուշացնում է, որ անչափահաս է, փորձի ձեռքերը ոլորել, ստիպված լինենք տղային գրկել, որ ձեռքը չոլորի, բայց միևնույնն է, բերման ենթարկի»։

Վարդևանյանն ասաց, որ երեք անգամ էլ իրեն էին փորձում բերման ենթարկել, ինչը զավեշտալի էր. «Ասել են՝ կարմիր շորովին բերման ենթարկեք։ Ես էլ ինքնակամ, շատ արագ ասացի՝ խոսքն ի՞մ մասին է , ասացին՝ այո՛, ու դա շատ պարսավելի երևույթ է։ Ի վերջո, իրավախախտում է համարվում այն, որ պատգամավորին փորձում են բերման ենթարկել»։

Վարդևանյանի խոսքով՝ իշխանությունն ամեն բան անում էր, որ այս հանրահավաքը տեղի չունենար, բայց այն կայացավ։




Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի