Ներքին 1 տարի առաջ - 11:50 23-10-2024

Պարեկային ծառայության գործարկումից ի վեր կայացվել և արձանագրվել է 1 մլն․ 673 հազար իրավախախտում

Պարեկային ծառայության գործարկումից ի վեր՝ 2021թ.-ի հուլիսից մինչև 2024 սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, կայացվել և արձանագրվել է 1մլն 673 000 իրավախախտում, բողոքարկվել է մոտ 37 000 որոշում, որը արձանագրված իրավախախտումների ընդամենը 2 տոկոսն է, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարության, որ չկա պարեկային ծառայության կողմից կայացրած մի ակտ, որը հօգուտ քաղաքացու որոշում կայացրած չլինի։

«Բեկանվել կամ անվավեր է ճանաչվել պարեկային ծառայության կողմից կազմված 8 278 արձանագրություն, այսինքն՝ բողոքարկված դիմումների ընդամենը 22 տոկոսն է բավարարվել»,- ասաց նա։

ՆԳ փոխնախարարը նշեց՝ ուշագրավ է, որ դատական կարգով բողոքարկվել է պարեկյաին ծառայության որոշումների միայն 0,6 տոկոսը, որից բավարարվել է 0,2 տոկոսը։

«Ես վերահաստատում եմ իմ մոտեցումն առ այն, որ չկա այնպիսի իրողություն, որ պարեկային ծառայության կողմից կայացված ակտերը բեկանվել են և բեկանվել են հօգուտ քաղաքացիների։ Պարեկային ծառայությունն ակտերի իրավաչափության տեսանկյունից բավական լավ դիրքերում են գտնվում»,-ասաց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից