Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:07 04-05-2022

Ազատագրական շարժման ակցիան Հանրապետության հրապարակում․ տեսանյութ

Ազատագրական շարժման նախաձեռնած ակցիայի շրջանակում կեղծ Նիկոլները վազվզում էին Հանրապետության հրապարակում, որպեսզի ոստիկանները ձերբակալեն և քրեական գործ հարուցեն դավաճանության հոդվածով։ Ոստիկանները սկսեցին վազել դիմակավոր կեղծ Նիկոլի հետևից։ «Փաշինյաններից» մեկին բերման ենթարկելուց հետո պարզվեց՝ նրանք շատ են։

Մինչ այդ՝ ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ իրենք դիմել էին Գլխավոր դատախազություն՝ դավաճանության քրեական գործի շրջանակում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջով, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել էր այդ գործի քննությունը, ինչը օրենքի շրջանակում չէ։

«Հանրապետության հրապարակում ակցիա ենք իրականացնում՝ ուղղված մեր պահանջին՝ դավաճանության քրեական գործի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներգրավելու որպես մեղադրյալ», - ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը։

Նա նաև նշեց, որ իրենք դիմել էին Գլխավոր դատախազություն այս պահանջով, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքել է իրենց պահանջին, որ հետաձգում են այդ գործի քննությունը, ինչը, համարում են, որ օրենքի շրջանակում չէ։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա