Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:37 03-05-2022

Թագուհի Թովմասյանը ահազանգել է ոստիկանության աշխատակիցների գործադրած բռնությունների մասին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրել եմ հաղորդում՝ հանցագործության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Օրեր շարունակ բոլորս ականատեսն ենք այն բանի, թե ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ գործադրելու դեպքեր են արձանագրվում, որի արդյունքում ոստիկանների կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր արարք։ Այսինքն՝ ոստիկանության աշխատակիցները քաղաքացիների նկատմամբ, նրանց կամքին հակառակ կամ կամքն անտեսելով, դիտավորյալ ֆիզիկական ներգործություն գործադրելու կամ այդ եղանակով ֆիզիկական վնաս պատճառելով, քաղաքացիների հիմնարար իրավունքները ոտնահարում են։

Բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգն ապահովող ոստիկանների թվում քաղաքացիական հագուստով անձինք՝ ֆիզիկական ցավ պատճառելով, բռնության են ենթարկում քաղաքացիներին։

Այս մասին գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ ներկայացնելով ապացույցներ՝ տեսանյութերի և լուսանկարների տեսքով, և խնդրել գրությունս ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ բռնություն կատարած ոստիկանության աշխատակիցներին և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար»։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է