copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:50 03-06-2021

Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի. Լենա Նազարյան

Ազգային ժողովում տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորանքից հետո Լենա Նազարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է, որ Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի, քանի որ եկել է խմբակցություն և առաջին իսկ հարմար պահին դուռը շրխկացրել է իրենց երեսին:

«Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի նրա համար, որ ողջ պատերազմի ընթացքում, լինելով խմբակցության անդամ, պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից, հայտարարելով, որ պատասխանատվությունը մերն է»,-ասել է Լենա Նազարյանը: