Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:06 03-05-2022

Երբ ասում ես, թե ովքեր են որոշումներ կայացնողները, համարվում է ծանր վիրավորանք․ Արման Սահակյան

«5165» շարժման անդամ Արման Սահակյանը, ով այսօր բերման էր ենթարկվել, ազատ արձակվեց։
Նա, պատասխանելով Oragir.news-ի հարցին, թե արդյոք քրեական գործ հարուցվել է, ասաց․

«Ես ուզում եմ կոչ անել ժուռնալիստներին՝ ուշադրություն չդարձնեն այդ իրավաբանական դետալների վրա, այլ ուշադրություն դարձնեն հետևյալ պարագայի վրա․ Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետը դուրս է գալիս ամբիոն և ասում, որ 5000 զոհերը կարող էին չլինել, բայց կուենայինք նույն ռեզուլտատը։ Բայց եղան այդ զոհերը, ու այս պարագայում իրավական մարմինները ոչ մի բան չեն անում, բայց երբ մենք՝ քաղաքացիներս, գնում ենք Ազգային ժողովի դիմաց ու ուզում ենք բացատրել, թե ովքեր են որոշումներ կայացնում մեր ժողովրդի կողմից, և նրանք չունեն այդ մարդատը, մեզ վրա քրեական գործ են հարուցում»։

Հարցին, թե ինչ հանցակազմով է հարուցվել քրեական գործը, Սահակյանը պատասխանեց․

«Ծանր վիրավորանքի։ Այսինքն՝ երբ դու բացատրում ես ժողովրդին, թե ովքեր են որոշումներ կայացնում իրենց և իրենց երեխաների ապագայի համար, այդ բացատրությունը մեր երկրում դիտվում է որպես ծանր վիրավորանք, այսքան բան»,- ասաց Արման Սահակյանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի