Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:55 03-05-2022

Յոթ պաշտոնական թիվ են հրապարակել զոհերի մասին, յոթն էլ՝ տարբեր. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, 5165 շարժման անդամ Էդգար Ղազարյանը, ով գլխավոր դատախազության շենքի մոտ էր՝ զոհված զինծառայողների ծնողների կողքին լինելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչ այժմ պատերազմի զոհերի մասին ճշգրիտ թիվ չի ասվել այս իշխանությունների կողմից.

«Այս պատերազմը ոտից գլուխ հանցագործություն է, որն ունի երկու մեղավոր՝ Նիկոլ Փաշինյան և Իլհամ Ալիև։ Մենք այսօր չենք կարողանա դատախազությունից պահանջել, որ պատասխանատվության ենթարկեն Ալիևին, չնայած դրա իրավունքն էլ ունենք ու կարող ենք մեղադրանք առաջադրել և միջազգային հետախուզում հայտարարել։ Մինչ օրս մենք չգիտենք, թե որ օրը քանի զոհ է եղել։ Ես իրենց ասում եմ՝ տվեք, թե որ օրը քանի զոհ է եղել պատերազմում, ես միայն քաղաքական հայտարարությունների համադրությամբ այս պատերազմի հանցագործությունը կբացահայտեմ։ Փաշինյանն անձնապես ընդունում է իր մեղքը՝ ասելով, որ ընդհանրապես կարող էր պատերազմ չլիներ, ու մենք զոհեր չունենայինք։ Պաշտոնապես սրանք սկսել են թվեր հրապարակել 2020 թվականի հունվարին, առաջին անգամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է ասել, վերջին անգամ թիվ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թվականի փետրվարին ամսին, էլի ԱԺ-ում։ Յոթ պաշտոնական թիվ են հրապարակել զոհերի մասին, յոթն էլ՝ տարբեր»։

Հիշեցնենք, որ դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը: Նրանք նաեւ պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաեւ Նիկոլ Փաշինյանին: Այս հարցի պատասխանը դեռ չի ստացվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի