Երևան +19°
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:55 02-05-2022

Այս մարդը միշտ ստում ու նենգափոխում է. Տիգրան Թորոսյան


Ընդդիմության կազամկերպած բողոքի ակցիաները շարունակվում են․
Այսօր oragir.news֊ի հետ հարցազրույցում ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, պատասախանելով հարցին, թե ի՞նչը իրեն բերեց Ֆրանսիայի հրապարակ, ասաց.

-Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի ճակատագիրը, որովհետև այս ամենը վտանգված է։ Ինչ վերաբերում է քաղաքական գործունեությանը, արդեն տևական ժամանակ է՝ մոտ 14 տարի, որ չեմ զբաղվում, բայց քաղաքականության ուսումնասիրություններն իմ մասնագիտությունն են, այնպես որ, այնպես չէ, որ որևէ առնչություն չեմ ունեցել»։

ՀԱՐՑ - Նիկոլ Փաշինյանի իշխանություն արդեն 4 տարի է՝ պաշտոնավարում է, ո՞ր փուլից Ձեզ՝ որպես քաղաքագետի, ակնհայտ դարձավ, որ Արցախի ապագան վտանգված է։

ՊԱՏԱՍԽԱՆ - Հենց սկզբից, որովհետև որպեսզի մարդիկ կարողանան նման բարդ խնդիրներով զբաղվել, պետք է ունենան գիտելիքներ, պետք է ունենան փորձ և պետք է սիրեն Հայաստանը, Արցախը և մեր ժողովրդին՝ անկախ նրանից, որ այդ ժողովրդի մեջ կարող են լինել մարդիկ, որոնք միգուցե այն չեն, ինչ որ դու կուզեիր որ լինեն։ Բայց ժողովուրդը հենց դա է, որտեղ տարբեր տեսակի, տարբեր կրթության և պատկանելիության մարդիկ կան, և բոլորին պետք է սիրես որպես քո ժողովուրդ։

ՀԱՐՑ - Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2 պնդում կա․ մարդիկ ասում են, որ նա դավաճան է, և ամեն ինչ ի սկզբանե պլանավորված էր նրա կողմից, մյուս մասն էլ ասում է, որ նա պարզապես անփորձ է, անուս է, չի տիրապետում քաղաքականությանը, պետական կառավարմանը, Դուք ավելի շատ ո՞ր տարբերակին եք հակված։

ՊԱՏԱՍԽԱՆ - Նախ, առաջինի հետ կապված՝ կարող է լինել քաղաքական գնահատական, դա քաղաքական ուժերի խնդիրն է, կամ քրեական գնահատական, ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում արդեն տարիներ շարունակ և մյուս կողմից՝ ոչ էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչ եմ, որ քրեական գնահատական տամ, բայց անկեղծ ասած՝ ոչ մի նշանակություն չունի, թե պատճառը որն է, որովհետև այս ամենը, ինչը տեղի ունեցավ, և ինչը շարունակում է սպառնալ՝ որպես աղետ, սրա դեպքում արդեն նշանակություն չունի պատճառները ի՞նչ են, և ինչո՞ւ այսպես եղավ։ Կարևորը փաստերն են, իսկ այդ փաատերը դաժան են։ Դա պատերազմում հազարավոր զոհերն են, դա Արցախի քարուքանդ լինել է, դա Հայաատանի քարուքանդ լինելն է, և բազմաթիվ բաներ, որոնք այսօր այնքան ակնառու են, որ անգամ մարդիկ, ովքեր 2018֊ին շատ ոգևորված էին այդ փոփոխություններով, այսօր բոլորովին այլ բան են մտածում։

ՀԱՐՑ - Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, և 5 կետեր են առաջադրվել Ադրբեջանի կողմից, արդյո՞ք այս խաղաղության պայմանագիրը, բոլոր զիջումներով ու կորուստներով հանդերձ, կարող է խաղաղություն բերել տարածաշրջանում։

ՊԱՏԱՍԽԱՆ - Կապիտուլացիայից հետո այդ ճանապարհով գնացածները չեն կարող ոչինչ անել, այդ թվում նաև խաղաղություն բերել։ Խաղաղություն կարող է հաստատվել 2 ճանապարհով․ եթե դու ստիպել ես մեկին այնպես, ինչպես եղավ 90֊ականներին, և նա գիտի, որ եթե վաղը չգնա խաղաղության, ավելի մեծ կորուստներ է ունենալու։ Եվ երկրորդ, եթե նա տեսնի, որ դու այնքան ուժ ունես, որ իր ամեն մի ոտնձգություն լինելու է իր համար վնասակար ,և այդ դեպքում է, որ կարելի է խաղաղություն ունենալ։ Խաղաղությունը հրաշալի բան է, անկեղծ ասեմ՝ ես ատում եմ պատերազմը, որին մենք հսկայական զոհեր տվեցինք, բայց այդ ամեն ինչը արդարացված էր։ Նկատի չունեմ 2020֊ի զոհերը, իհարկե, 2020-ին ովքեր գնացել էին, նույնպես գնացել էին հայրենիքը պաշտպանելու համար, բայց նման ղեկավարման դեպքում այդ մարդիկ դարձան ուղղակի անմեղ զոհեր․ սա է իրականությունը։ Հիմա խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինես, և չմոռանանք Նժդեհի խոսքը՝ «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»։ Պետք չէ, որ պատերազմ անես, բայց դու միշտ պատրա՛ստ եղիր, որ դիմացինը հասկանա՝ ցանկացած պատերազմ, որ ինքը կսկսի, կջարդվի իր գլխին։ Ուրիշ ճանապարհ չկա, մնացածը կեղծ դատարկախոսություն է։ Խաղաղության դարաշրջան, ի՞նչ խաղաղություն, ի՞նչ պայմանագիր, ի՞նչ պայմանագիր, երբ որ դիմացինդ անընդհատ ստիպում է, մյուս կողմն էլ անընդհատ զիջումներ է անում, անհեթեթ, անիմաստ զիջումներ։ Ընդ որում, չմոռանանք, որ թուրքը մի շատ հայտնի հատկանիշ ունի․ ինչքան հետ֊հետ գնացիր, ինքը գալու է, ինքը ավելի շատ է ուզելու քեզնից, պահանջելու է, ստիպելու է, որ դու տաս իրեն, հետևաբար թուրքի հետ խաղաղություն միայն մի դեպքում է հնարավոր․ եթե դու ստիպել ես, որ նա մոռանա, որ ինքը պիտի դառնա Հայկական լեռնաշխարհի տերը։ Պիտի կարողանաս ստիպել, որ նա քեզնից մուրա խաղաղություն, այդ ժամանակ խաղաղություն կլինի։ Ցավոք, այս իրավիճակը ճիշտ հակառակն է․ ստացվում է, որ Հայաատանի իշխանությունները մուրում են խաղաղություն, բայց այդ խաղաղությունը ոչ ոք իրենց չի տալու երբեք։ Մուրացողին ոչ ոք ոչինչ չի տալու։ Մուրացողին կարող են հարվածել, պահանջել հազար ու մի բան, բայց խաղաղություն ոչ մեկը չի տա։

ՀԱՐՑ - Այս պարտությունների, զիջումների մեղքը Նիկոլ Փաշինյանը անընդհատ բարդում է 30 տարիների վրա, այդ 30 տարիների իշխանությունների վրա, Դուք եղել եք խորհրդարանի խոսնակը, Ձեր կարծիքով այդ 30 տարիների ընթացքում արդյո՞ք դրվել են հիմքեր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը զիջումների գնար։

ՊԱՏԱՍԽԱՆ - Գիտեք՝ բարեբախտաբար, կան և՛ մարդիկ, և՛ փաստաթղթեր, և՛ այդ փաստաթղթերի վերաբերյալ մարդիկ արտահայտվում են։ Այդ թվում, օրինակ, Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԻՆՍԿ֊ի խմբում, որը արեց մի բան, որը երբեք ընդունված չէ պետությունների միջև հարաբերություններում, առավել ևս դաշնակիցների հարաբերություններում։ Դիվանագիտական մակարդակով նման բան չի լինում, բայց այդ մարդը ստիպված էր հայտարարել, որ Հայաստանի վարչապետը կեղծում է և ստում է, սա դուրս է բոլոր տեսակի նորմալ հարաբերություններից, որովհետև իսկապես կեղծիք էր տեղի ունենում, մարդը փաստաթղթերը, փաստերը կեղծում է, անընդհատ սուտ է խոսում, զբաղված է աճպարարությումբ, նենգափախումներով, հայտարարում է, որ եթե մենք շուտ դադարացնեինք պատերազմը, կունենայինք նույն վիճակը, ինչ որ այսօր՝ առանց զոհերի։ Ոչ միայն առանց զոհերի, մենք կունենայինք նորմալ սահմաններ, մենք կունենայինք, եթե այդ ամեն ինչը արվեր մինչև 2019 թվականը պահպանվող բանակցային փաստաթղթով։ Մենք կունենայինք Արցախի անկախության հանրաքվե, որտեղ բնական է՝ Արցախի հայությունը ինչ պետք է քվեարկեր։ Այսինքն՝ դա անկախության ճանապարհն էր։ Մենք կունենային Լաչինի և Քելբաջարի շրջանների զգալի մասը, որովհետև մենք բանակցությունների սեղանին պիտի պնդեինք, որ ոչ միայն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնող ճանապարհը պետք է լինի, այլ նաև մեր կորցրած տարածքների փոխհատուցումը, որովհետև Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի հատվածը, հայտնի է այս ամենը։ Նույն խնդիրը կար նաև այլ հարթությունում․ նույն Պապովը ասաց, որ այդ բոլոր պայմանները կային, և հայտարարվում էր, որ 7 շրջանները պետք է տրվեին, և դրանով վերջ, ոչ մի կարգավիճակ։ Պապովը հայտարարեց, որ սա այնքան ժամանակ կար, քանի դեռ Հայաստանի իշխանությունները նոր կետից սկսելու պայմաններ չէին դրել։ Այս ամենը ակնհայտ է, ամեն մի գրագետ մարդու համար ակնհայտ է, որ իրեն խաբում են, և պատահական չէ, որ սովորական մարդիկ անգամ հեռու են քաղաքականությունից, այդ մարդիկ էլ են այսօր սկսել հասկանալ, որ իրենց խաբել են։ Եվ մի բան էլ եմ ուզում հիշեցնել՝ վերջին քննարկմանը խորհրդարանում Հայաստանի վարչապետը, խոսելով իր սխալների մասին, ասաց, որ դա ավելին է, քան դավաճանություն, ես ուրիշ բան չունեմ ավելացնելու։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է