Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:47 30-04-2022

Պարտավոր ենք Եռաբլուրում հանգչողների սխրանքը սրբության պես պահել. Էդգար Ղազարյան

5165 շարժման անդամ Էդգար Ղազարյան Եռաբլուր պանթունում լրագրողների հետ զրույցում ասաց, որ երթի նպատակն ակնհայտ է, որ այն ընդհանուր պայքարի և համախմբման շրջանակներում է. «Եռաբլուրը մեր փառքի պանթեոնն է։ Արցախի դրոշը տանում ենք օրհնության, որով մեր նվիրական պայքարը պետք է հասցնենք իր տրամաբանական ավարտին»։

Հարցին, թե ինչու՞ մեկնարկը տվեցին Եռաբլուրից, պատասխանեց, որ հաշվի առնելով պանթեոնի խորհուրդը, որ այն մարդիկ, ովքեր պայքարել են Արցախի անկախության համար, բոլորը պարտավոր են նրանց սխրանքը սրբության պես պահել. «Այսօր կանգնած ենք այնպիսի մարտահրավերի առաջ, որ քաղաքական դեմքերը, ովքեր որոշումներ են կայացնում, բաց տեքստով հայտարարել են, որ Արցախը պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, այսինքն՝ պատրաստվում են արժեզրկել ու զրոյացնել այս մարդկանց անձնազոհությունը»։

Հիշեցնենք, որ 5165 շարժման անդամները այսօր՝ ժամը 11:00-ին, Եռաբլուրից համախմբման երթով շարժվեցին դեպի Էջմածնի Մայր տաճար՝ ուխտագնացության՝ հանուն հայկական Արցախի և անկախ պետականության: Երթի նպատակն էր, ինչպես շարժման անդամներն էին ասում, մասնակցությամբ ամրապնդել բոլորի վճռականությունը, համախմբված պաշտպանել մեր հայրենիքը և մեր պետականությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շարժման անդամներին դիմավորեց տաճարի մոտ՝ օրհնելով արցախյան 46 մետրանոց դրոշը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի