Երևան +18°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:21 28-04-2022

Կազմակերպվել է գիտաժողով՝ «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» խորագրով

ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմահումանիտար գիտությունների հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է գիտաժողով՝ «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» խորագրով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, գիտաժողովը թեմատիկ գիտագործնական շարքի ներածական միջոցառումն էր՝ նախատեսված Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուների համար:

Ձեզ գուցե հետաքրքրի