Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:59 21-08-2021

Այսօր «Եռաբլուրում» կազմակերպվել էր հավաք-ժողով 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ձևի վերջնական ընտրության համար

ՀՀ պաշտպանության նախարարությունն ավարտել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատները։

Արդյունքների ամփոփման և վերջնական որոշման համար այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպվել էր ընդհանուր հավաք-ժողով, որին մասնակցել են նաև զոհերի հարազատները:

ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Եռաբլուրում կառուցապատման աշխատանքները սկսվել են օգոստոսի 6-ից: Այդ ընթացքում քննարկվել են տարբեր նախագծեր, լսել են զոհվածների հարազատների առաջարկները: