«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ շշեր են նետել
Այսօր Երևանում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ պլաստիկ շշեր են նետել այն պահին, երբ նա անցնելիս է եղել բողոք ցույց անող քաղաքացիների կողքով։ Ոստիկանները փորձել են զսպել քաղաքացիներին։