Արտաքին 4 տարի առաջ - 23:01 20-11-2021

Իրանցի հաքերները կոտրել են ամերիկյան մեծ հրատարակչության համակարգերը․ WSJ

Իրանցի հաքերները անցյալ տարի մուտք են գործել ամերիկյան Lee Enterprises Inc հրատարակչության համակարգչային համակարգեր: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 18-ին, հայտնի է դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի վեց քաղաքացիների և ՏՏ Emennet Pasargad ընկերության դեմ, որոնք իբր փորձել են ազդել Սպիտակ տան ղեկավարի ընտրության վրա։ Դրանից հետո Վաշինգտոնը խոստացել էր մինչև 10 մլն դոլար վճարել իրանցի հաքերներ Սայեդ Հոսեյն Քազեմիի և Սաջադ Քաշյանի մասին տեղեկությունների համար, որոնց մեղադրել էր Թեհրանի շահերից ելնելով նախագահական արշավին միջամտելու փորձի մեջ։

WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Քազեմին և Քաշյանը կոտրել են Lee Enterprises Inc.-ն։ Հրատարակչությունը չի արձագանքել տեղեկատվությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ ֆինանսների նախարարության գործողություններն անվանել է «նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու հուսահատ քաղաքականության շարունակություն»։

Ավելի վաղ ՀԴԲ-ն ընդունել էր էլեկտրոնային փոստի կոտրման փաստը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի