Ներքին 4 տարի առաջ - 14:36 21-04-2022

Սրանք միասին առաջին եռամսյակում պետբյուջե են մուծել 41.8 մլրդ դրամ

Տնտեսության որ ոլորտներն են ներկայացնում հանրապետության ամենախոշոր հարկատուները, և որ տարածաշրջաններում են նրանք ծավալում իրենց գործունեությունը։

Հանրապետության տասը ամենախոշոր հարկատուներից երեքը՝ Զանգեզուրի կոմբինատը, «Թեղուտն» ու «Ագարակի կոմբինատը», հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններ են, որ գործում են Սովետմիության տարիներից։ Զանգեզուրինը՝ դրանից էլ առաջ։ Սրանք միասին տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե են մուծել 41.8 մլրդ դրամ։

Երկրորդ խումբ ընկերությունները Վարդանյանների ընտանիքին պատկանող ծխախոտագործության ոլորտի «Գրանդ Տոբակո« և «Ինտերնեյշնլ Մասիս տոբակ»-ն են, որ միասին պետական բյուջե են վճարել 13.7 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։

Ելնելով այն հանգամանքից, որ հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների գործունեությունը պայմանավորված է հանքի, բնական ռեսուրսների առկայությամբ, առանց որի սրանք պարզապես չէին լինի, ստացվում է, որ ինչ-որ առումով «տոբակոները» հանրապետության՝ արտադրանք տվող ամենահզոր ընկերություններն են։

«Գազպրոմ Արմենիա»-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որպես այդպիսին, եղել են Սովետմիության օրերից, և, հասկանալիորեն, սրանք զբաղված են դրսից ներկրվող գազի ու տեղում արտադրված էլեկտրաէներգիայի մատակարարմամբ։

ՊՆ-ի աշխատակազմի տված հարկերը արտադրության հետ որևէ կապ չունեն։

«Ֆլեշը» նավթամթերքի մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն է, որ խոշոր հարկատուների ցուցակում է տարիներ ի վեր։

Առաջին տասնյակը եզրափակող «Սոֆտ կոնստրակտը» 2021թ.-ին հանրապետության 18-րդ հարկատուն է, որը գործունեություն է ծավալում ՏՏ ոլորտում։ Սա («նորություն է» տասը խոշոր հարկատուների մեջ) բուքմեյքերական կայքերի և առցանց խաղատների համար հարթակներ է պատրաստում։

Փաստորեն հանրապետության տնտեսությունը՝ ի դեմս խոշորների, եթե ունի որոշակի «մասնագիտացում», ապա դա հանքարդյունաբերությունն է։

Սրանցից Զանգեզուրի կոմբինատը գտնվում է Սյունիքի մարզում։ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» գործունեությունը ծավալում է դարձյալ Սյունիքում, բայց քանի որ գրասենյակը գտնվում է Երևանում, հաշվառված է Երևանում, «Թեղուտի կոմբինատը» Լոռու մարզում է, «Ինտերնեյշնլ Մասիս տոբակը»՝ Արարատի մարզում, Երևանի անմիջապես հարևանությամբ։ Մնացած բոլոր ընկերությունները գտնվում են Երևանում։

Ավելին, հանրապետության 100 ամենախոշոր հարկատուներից 82-ը գործունեությունը ծավալում են Երևանում։ 4-ը գործում են Սյունիքում, բոլորն էլ՝ հումքային ռեսուրսներով պայմանավորված։ 5 ընկերություն գտնվում են Կոտայքի մարզում, 4-ը՝ Արարատի, երկուական՝ Լոռու և Արմավիրի մարզերում, 1-ը՝ Արագածոտնում։

Փաստորեն ամբողջ տնտեսությունը կենտրոնացած է Երևանում, անհամեմատ թույլ արտահայտված երևանամերձ մարզերում։ Իսկ եթե ավելի հեռու մարզերում է, ապա պայմանավորված հիմնականում հումքային ռեսուրսներով։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում