Վաճառվում է բանակի 70 գույք. Փաշինյանը հայտարարեց, որ բանակ չունենք. Կարին Տոնոյան

Ներքին 3 տարի առաջ - 12:41 21-04-2022
Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են։

«5165 շարժում» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է պոտենցիալ, որ կարող է հավաքվել կրիտիկական զանգված, պատասխանեց, որ ժողովուրդն ընդամենը վախեր ունի ներկայից, անցյալից, և խնդիրն ընդամենը վախերը և հիասթափությունը հաղթահարելն է։

«Միշտ այդպես է, մարդիկ պատժվում են իրենց ամենաթանկով։ Եթե այստեղ ժողովուրդ լցված լինի, ո՞վ պետք է հանդգնի ժողովրդի կարծիքին դեմ գնալ։ Հաջորդ պատերազմն անխուսափելի կլինի, իսկ եթե համախմբվենք, դա չի լինի։ Եկեք, ձեր ձայնին տեր կանգնեք։ Այս պահին վարչապետը բռնազավթել է իշխանությունը, քանի որ երեք իշխանական օղակներ ենթարկվում են մեկ մարդու»,- ասաց նա։

Տոնոյանի խոսքով, պետք է առաջնայինը լուծենք անվտանգային խնդիրները. «Բացեք ՊՆ կայքէջը և տեսեք, որ 70 գույք հանվել է վաճառքի, որոնց մեջ նաև զորամասերն են, իսկ Փաշինյանը հայտարարել է, որ բանակ չունենք։ Հետո ինչպե՞ս ենք այդ զորամասերը կառուցելու։ Դուք վստահ եք, որ միայն սահմանապահներով կարողանալու եք թուրքի դեմն առնե՞լ։ Եթե դու բանակ չունես՝ դատապարտված ես լինել որպես ժողովուրդ, ոչ թե որպես ազգ, և ապրել թուրքի, ադրբեջանցու հետ։ Ինչո՞ւ պետք է թուրքը որոշի՝ մենք հայկական դպրոց ունենա՞նք, թե՞ ոչ»։

Հարցին՝ երեկ իրազեկման ակցիա էին անում բուհերի մոտ, իսկ այսօր հնարավո՞ր է տեսնել ուսանողներին, թե՞ ոչ, պատասխանեց. «Գուցե հազար ուսանողից երեքը գա, բայց երեքից է գոյանալու երեք հազարը։ Այս խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանի խնդիրը չէ, այլ մի շարք խնդիրներ են գոյացել»։

Տոնոյանն ասաց, որ յուրաքանչյուր վարչապետ պետք է գիտակցի, որ ինքը թղթերի տակ ստորագրող է, և մասնագետները պետք է որոշումներ կայացնեն։

«Հիմա հաստատ կգտնվի այդքան խելացի մարդկանցից մեկը, ում կառաջարկեն, օրինակ՝ Արման Թաթոյանին, այսինքն՝ մասնագիտական ունակություններով մեկին, ով կկարողանա երկիրը դուրս բերել այս իրավիճակից։ Էական չի, թե ով կլինի»,- ընդգծեց Տոնոյանը։

Նա վերջում հավելեց. «Մենք քնում ու արթնանում ենք հույսով, որ կավարտվի մղձավանջը։ Եթե մենք դատապարտված ենք այդպես ապրելու, ապա անիմաստ է մեր ապրելը։ Մեր զավակների պայքարը և զոհաբերությունը չպետք է առ ոչինչ դարձնենք»։



Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր