«Առավոտ» օրաթերթը գրում է.
«Նախկինում հոգեշարժական խանգարումներով եւ այլ ծանր ախտանիշներով ծնված երեխաները չէին ապրում կամ երկար չէին ապրում, սակայն բժշկական ծառայությունների որակի լավացմանը, ծառայությունների բարելավմանը զուգահեռ՝ քրոնիկ հիվանդություններով երեխաների կյանքը երկարել է: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
Նրա խոսքով, այդպիսի հիվանդություններով երեխաները պալիատիվ՝ ամոքիչ խնամքի կարիք ունեն:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։