Ներքին 4 տարի առաջ - 10:21 27-01-2022

Գեղարքունիքում անցյալ տարի հայտնաբերվել և հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա

Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում 2021 թվականի ընթացքում մարզի համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ համագործակցությամբ քննարկվել են իրավախախտ, կոնֆլիկտային խնդիրներ ունեցող ընտանիքների հարցերը։

«Արմենպրես»-ը տեղեկացնում է՝ այս մասին հաղորդում է մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը, բաժնի կողմից հայտնաբերվել եւ հաշվառել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխայի, որոնց տրվել է ծնողազուրկի կարգավիճակ՝ պետության կողմից սահմանված արտոնություններից օգտվելու համար: «Մարզում հաշվառված եւ մուտքագրված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված 964 երեխա, 122 երեխայի տրվել են վկայագրեր՝ իրենց կրթությունը շարունակելու ներառական կրթությամբ: Գավառի մանկատանը խնամվում են 56 երեխաներ, 2 երեխաներ մանկատնից վերադարձել են կենսաբանական ընտանիքներ, հաշվառվել են 15 անչափահաս իրավախախտ երեխաներ: Կենտրոնացված հաշվառման են վերցվել որպես որդեգրման ենթակա՝ 2, իսկ որպես որդեգրել ցանկացող՝ 5 անձ: Գեղարքունիքի մարզում հաշվառված է երեք խնամատար ընտանիք, որոնցից երկուսն արդեն իրականացնում են խնամատարություն. ընտանիքներից մեկում խնամվում են երեք, մյուսում՝ չորս երեխաներ»,- ներկայացրեց բաժնի պետը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել