Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:39 21-04-2022

Իսկ որտե՞ղ են արցախցի գեներալները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն մի քանի օր է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախի փրկության կարգախոսով նստացույց է անում Ազատության հրապարակում։ Թվում էր, թե արցախահայությունը եւ հատկապես արցախցի հանրահայտ դեմքերը՝ քաղաքական գործիչներից սկսած, վերջացրած մտավորականներով եւ գեներալիտետով, պետք է միանային Արցախի համար պայքարին, սակայն նրանք ընդհատակ են անցել։ Միայն «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն է, որ մի քանի օր է՝ Ազատության հրապարակում է` Վանեցյանի կողքին, նախօրեին էլ իրազեկման երթի առաջին շարքերում էր։

Ինչո՞ւ Արցախի քաղաքական էլիտան այս օրերին Ազատության հրապարակում չէ կամ գոնե աջակցող հայտարարություններ, հարցազրույցներ չի տալիս․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԱՀ պատգամավոր Վահրամ Բալայանին։ «Այսինքն՝ Արցախից պետք է հավաքվեն գան Ազատության հրապարա՞կ»,- հարցին հարցով է պատասխանել պատգամավորը: Գոնե աջակցության մասին հայտարարեն, ուղերձներ հղեն։

«Այդ ուղերձները հղվել են ամենաբարձր մակարդակով, ԱԺ մակարդակում եւ այլն։ Իսկ Արցախում ժողովուրդը կանգնած է իր հողի վրա եւ փորձում է դժվարությունները հաղթահարել, պահել իր հողը, բնականաբար՝ կանգնած է իր շահերը պաշտպանող ուժերի կողքին։ Ինչ է՝ ամեն օր պիտի հայտարարությո՞ւն տարածենք, մենք այդ ուժերի հետ մշտապես հանդիպումներ ենք ունենում, այդ գործիչներն էլ գիտեն, որ մենք իրենց կողքին ենք»,- ասել է Բալայանը՝ երեւանաբնակ արցախցիներին կոչ անելով մասնակցել հանուն Արցախի իրականացվող ակցիաներին։

Ի դեպ, այս օրերին Արցախի հայտնի դեմքերը` նախկին պաշտոնյաներ, գեներալներ, ընդհատակ են անցել եւ անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:44 Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին
17:01 Թող ոչ ոք չկարծի՝ ինքն ամենաիմաստունն է. ոստիկանի ու վարորդի միջև ընդհարում եղավ
22:36 Ավելի մեծ սպառնալիք, քան պատերազմն ու ռուսական վտանգը
07:52 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. Ժողովուրդ
12:47 Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ
22:17 Իշխանությունը վախեցած է. մարզերից ոստիկանական խմբերի տեղափոխումը շարունակվում է
01:02 «Արքայական» ակումբը անհավանական հաղթանակ տարավ «իր մրցաշարում»․ ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալ» - «Բորուսիա» Դ․
21:00 Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէ․ նա կարող է շատ բան կորցնել
19:00 Քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը․ ինչու է շարժումը Բագրատ Սրբազանն առաջնորդում
11:50 Բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ միանում են սրբազան երթին․ ՈւՂԻՂ