Մամուլ 4 տարի առաջ - 08:04 21-04-2022

Ալավերդիի «գծով» էլ են խառը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իշխանությունները պատրաստվում են ավելի խոշորացնել արդեն իսկ խոշորացված մի շարք համայնքներ ու, բնականաբար, անցկացնել նոր ընտրություններ։ Մասնավորաբար, նման մի գործընթաց հոկտեմբերին նախատեսվում է իրականացնել Ալավերդիում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն այս օրերին իշխանություններն աշխատում են տեղում համամասնական ցուցակ կազմելու ուղղությամբ, սակայն նրանց գործերն այս առումով էլ, մեղմ ասած, լավ չեն:

Մեր աղբյուրնեի փոխանցմամբ, տեղում ՔՊ-ն լուրջ կադրային խնդիր ունի, չկան նույնիսկ իրենց «չափանիշներով» փոքրիշատե հարմար մարդիկ, որ կարողանան ցուցակում ներառել, իսկ հեղինակություն, փորձ ու գիտելիքներ ունեցող անձինք, այդ թվում՝ համայնքների գործող ղեկավարները հրաժարվում են ՔՊ-ի «գլխարկի» ներքո հանդես գալ։ Վիճակը բարդանում է նաև նրանով, որ, մեր տեղեկություններով, խորհրդարանական ընդդիմությունը հնարավոր է միասնական թեկնածուով մասնակցի Ալավերդու ընտրություններին։

Ընդ որում, այս պահին շրջանառվում է թեկնածուի անուն, որը մարզում բավական հարգանք ու հեղինակություն ունեցող անձնավորություն է, և նրա առաջադրվելու դեպքում իշխանության հնարավորությունները Ալավերդիում պարզապես կզրոյանան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում :

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ