Զուտ ուղղակի գիծ են գծում և գումար վերցնում, իսկ այդ գծանշումները կապույտով փոխարինելը ավելի է վատացնում վիճակը
copy image url

Զուտ ուղղակի գիծ են գծում և գումար վերցնում, իսկ այդ գծանշումները կապույտով փոխարինելը ավելի է վատացնում վիճակը

Ներքին 3 տարի առաջ - 13:43 20-04-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Ճիշտն ասած, մանրամասն չեմ կարողացել հետևել քաղաքապետարանի նիստին, բայց եթե փոփոխությունը միայն գունային է, իմաստը չեմ հասկանում, քանի որ ոչ մի սկզբունքային փոփոխություն տեղի չի ունենալու, եթե տրամաբանում ենք, հասկանում ենք, որ նույնիսկ ավելի վատ է լինելու, քանի որ կապույտ գունը ավելի շուտ կկեղտոտվի, կգունաթափվի և ասֆալտի վրա ավելի վատ կերևա, միանշանակ կարմիրը ամենաերևացող գույնն է»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց իրավաբան Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում վճարովի կայանատեղիները կապույտ գույնով ներկելուն։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ:

Իրավաբանը, անդրադառնալով վճարովի ավտոկայանատեղիներում առկա կարմիր գծանշումներին, ասաց. «Մարդիկ կան, ես այդ մարդկանցից մեկն եմ, ովքեր համարում են, որ կարմիր գիծը ավելորդ բան է։ Ես պետք է ընդգծեմ, որ եթե մարդ ծառայում է երկրին, լավ քաղաքացի է, ինչո՞ւ պետք է վճարի փողոցի կողքը կանգնելու համար։ Այսինքն՝ ըստ էության ոչ մի ծառայություն չի մատուցվում մարդուն, որի համար պետք է վճարել, զուտ ուղղակի գիծ են գծում և գումար վերցնում, ինչը, իմ պատկերացմամբ, շատ անարդար բան է։ Այսինքն՝ նրանք չեն հսկում մեքենան, ոչ մի ծառայություն չեն մատուցում, նույնիսկ տեսագրությունները հաճախ նորմալ չեն լինում։ Կան դեպքեր, երբ մարդկանց մեքենաները խփում-ջարդում են, չենք կարողանում տեսագրությունները նորմալ նայել-հասկանալ՝ ով է խփել։ Զուտ գումար են վերցնում։ Հիմա պետությունը որոշել է տարեկան 12.000 կամ ավելի փոքր շկալաներով մարդկանցից փող վերցնել, բայց ես կարծում եմ, որ դա իր բնույթով ճիշտ չի»։

Լիլիթ Հարությունյան


Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
20:53 Մի քանի վայրկյան․ ինչպես են գողանում Hyundai Elantra–ի հայելիները