Մամուլ 4 տարի առաջ - 08:43 19-04-2022

Դիպուկահարնե՞ր, թե՞ օպերատորներ Օպերայի տանիքին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսը հսկվել է Օպերայի շենքի տանիքից:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, ինչից երեւում է, որ Օպերայի շենքի տանիքում կանգնած մի քանի տղամարդ հետեւում են Վանեցյանի ասուլիսին ու, ըստ երեւույթին, տեսանկարահանում այն: Թե ովքեր են այդ մարդիկ, միայն ենթադրել կարելի է: Պարզ է, սակայն, որ նրանք եթե Վանեցյանի համախոհները, առավել եւս՝ լրագրողներ լինեին, այդտեղ չէին բարձրանա. ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ասուլիսով հետաքրքրված անձինք Վանեցյանին տանիքից տեսնելու ու նկարելու շարժառիթ հաստատ չէին ունենա։

Օպերայի տանիք հետաքրքրասեր այդ մարդկանց ըստ երեւույթին իշխանությունն էր գործուղել՝ հաշվելու հավաքվածներին ու վերեւից տեսնելու, թե հրապարակում ինչ է կատարվում։ Թե ում թուլտվությամբ էին այդ մարդիկ Օպերայի տանիք բարաձրացել (ոչ բոլորին է հասանելի այդ տարածքը), մեզ պարզել չհաջողվեց։

Չկարողացանք ճշտել նաեւ, թե ասուլիսին վերեւից հետեւողներին զենք ամրակցված եղել է, թե ոչ։ Շենքերի տանիքներում, որպես կանոն, դիպուկահարներն են կանգնում՝ հետեւելու իշխանության պաշտոնյաներին, իսկ Վանեցյանը, հիշեցնենք, ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար է։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին