Արտաքին 4 տարի առաջ - 12:39 18-04-2022

Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին

Թուրքական բանակը լույս երկուշաբթի գիշերը Հյուսիսային Իրաքում նոր գործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։ «Ճանկ-Ամրոց» ծածկանունով գործողության մեկնարկի մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը երկրի ռազմաօդային ուժերի օպերատիվ շտաբի վայր է ժամանել Գլխավոր շտաբի պետի և ռազմական ճյուղերի հրամանատարների ուղեկցությամբ:
Նրա խոսքով, հակաահաբեկչական գործողություններն ընդգրկում են Իրաքի Մետինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջանները և իրականացվում են ավիացիայի ակտիվ աջակցությամբ։
Թուրքիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ հզոր ավիահարվածներ են հասցվել PKK-ի օբյեկտներին, գրում է Anadolu գործակալությունը։
«Գործողությունը շարունակվում է հաջողությամբ և նախանշված ծրագրերին համապատասխան։ Առաջին փուլի շրջանակում վերահսկողություն է ապահովվել բոլոր ծրագրված թիրախների նկատմամբ»,- ասել է Աքարը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում