Ներքին 4 տարի առաջ - 12:32 18-04-2022

Զատկական փառատոն՝ եկեղեցիների բակում. նպատակն է պահպանել մեր երգն ու պարը և հին ավանդույթները


Երեկ՝ ապրիլի 17-ին, Զատկական փառատոն էր տեղի ունենում եկեղեցիների բակում՝ տոնի խորհրդի երգի-պարի առումով։ «Օրվա խորհուրդը մեծ է: Մի խումբ հայ երիտասարդներով որոշել ենք վերականգնել մեր ազգային տոները երգի-պարի առումով և սկսեցինք եկեղեցիների բակերում կազմակերպել երգի-պարի միջոցառումներ Տաղավար տոներին։ Թիրախավորում ենք հիմնականում այն եկեղեցիները, որոնց շրջակայքը հիմնականում մարդաշատ է, որպեսզի ավելի շատ կարողանանք ներգրավել մարդկանց, պահպանենք մեր հին ավանդույթների շարունակությունը։ Մենք մի խումբ երիտասարդներ ենք, հատուկ անվանումներ չունենք, եթե կան մարդիկ, որ կցանկանան միանալ մեզ, կարող են մեր Տելեգրամյան էջով հետևել լատինատառ «Ari pari» էջին և միանալ բոլոր ազգագրական միջոցառումներին»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչներից մեկը։

«Օրվա խորհուրդը մեծ է, մեր երեխաները մասնակցում են վարպետության դասերին, կարող են մասնակցել ցուցահանդես-վաճառքին, տոնախմբությանը։ Նրանք սովորում են ձեռքի աշխատանքներ, նկարել և կարողանում են ցուցահանդեսից գնել այն իրերը, որոնք վերաբերում են «Զատիկ» տոնին»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գուսանական խմբի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև