Ոստիկանությունը կանխել է քրեական աշխարհում հայտնի «Կաբել»-ի սպանությունը. shamshyan.com
copy image url

Ոստիկանությունը կանխել է քրեական աշխարհում հայտնի «Կաբել»-ի սպանությունը. shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 13:28 17-04-2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 16-ին, ոստիկանությունը, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել է, որ Անդրանիկ Ներսիսյանը և իր շրջապատի անձինք համոզված լինելով, որ Ա. Ներսիսյանի նկատմամբ այս տարվա մարտի 7-ին ատրճանակով կրակոցներն արձակել են քրեական աշխարհում հայտնի «Կաբել» մականվամբ 53-ամյա Արթուր Բարսեղյանի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ա. Ներսիսյանը հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր, նռնականետեր, ինքնաձիգեր, դիպուկահարներ, ատրճանակներ, նռնակներ, զրահաբաճկոններ, որից հետո վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ սպանելով Ա. Բարսեղյանին:

Փաստի առթիվ փետրվարի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 223 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 23.1 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Երևանի բնակիչ, 26-ամյա Ա. Ներսիսյանի Մալաթիա-Սեբաստիա վարչակա շրջանում գտնվող բնակարանում, որտեղ հայտնաբերվել են խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, «Sig sauer» գրառմամբ ատրճանակ՝ փամփշտատուփով և 7 հատ փամփուշտովներով, «Բերետա» տիպի ատրճանակ՝ փամփշտատութով և 7 հատ փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի դանակ, «Ակուլա» գրառմամբ հրացանի նմանվող առարկա, 2 մետաղական ձողի և նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ (ատմիչկաներ), 2 թափանցիկ անոթներ սնդիկանման նյութի պարունակությամբ: Նույն օրը՝ առավոտյան, ապօրինի կերպով զենք, զինամթերք, թմրամիջոցներ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորվախ 5.6մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 9 հատ փամփուշտներով:

Ոստիկաններն ու քննիչները դատարանի որոշմամբ խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ,, 40-ամյա Արկադի Ղազարյանի բնակության վայրին պատկանող շենքի դիմաց գտնվող ավտոնակում, որտեղ հայտնբերել են 1 հատ «386-136-72Տ» գրառմամբ նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ «9-66 է» տիպի նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակի նմանվող սև գույնի իր «91-4-15» գրառմամբ, 1 հատ նռնակի պայթուցիչ «ՈՒ-515Մ 583, 3-14» գրառմամբ, 5 հատ կաթոցիչ՝ մոխրացած հետքերի պարունակությամբ և 1 հատ մահակ: Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքի Մալթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Գևորգ Դանիելյանի բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի 50 փամփուշտ և 5.45 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինչպես նաև վերջինիս «Ինֆինիտի» 35871 ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «MP654K, cal 4.5 mm, Made in Russia Baikal 4.5մմ » գրառումներով գործարանային համարի օդամղիչ ատրճանակ՝ մեկ փամփշտատուփով: Երևանի բնակիչ, 31-ամյա Ավետիք Ավետիսյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են 13 հատ բանալիներ, փական բացելու համար հարմարեցված գործիքներ, 18 հատ 6.35 մմ տրամաչափի, 10 հատ 7.62մմ տրամաչափի, 18 հատ 5.45մմ տրամչափի, 50 հատ X super գրառմամբ, 9.7մմ տրամաչափի 2 հատ, 9մմ տրամաչափի 3 հատ,«94270» գրառմամբ 1 հատ,«45GAPSPEER» 1 հատ, «auto-R100z225» գրառմմաբ 1 հատ փամփուշտներ, մեկ հատ խլացուցիչի նմանվող ինքնաշեն 17սմ երկարությամբ 6.3սմ տրամաչափով երկաթյա ձող:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Ա. և Վ. Ներսիսյանները, Ա. Ղազարյանը, Ա. Ավետիսյանը, Գ. Դանիելյանն ու Տ. Ղարիբյանը ձերբակալվել են:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


Ամենից շատ դիտված

14:10 Աննա Հակոբյանը շարունակում է զարմացնել իր չգիտությամբ
16:34 Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է․ Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել․ armlur.am
19:00 Հրանտ Մաթևոսյանն այդպիսի բան չի ասել․ գրողի որդին կրթում է Նիկոլ Փաշինյանին
13:10 Տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել պատգամավորի անչափահաս երեխաներին․ ի՞նչ է տեղի ունեցել․ mediahub.am
11:13 Մի գրառմամբ ոչնչացրեց Անդրեին․ Անուշ Շահրամանյան
12:05 Կոսովոյի գեղեցկուհի Էրդողանը մահացել է Թուրքիայում․ RIA
18:10 Եթե ազատ լինեմ, կմասնակցեմ․ հրավիրվածներից ովքե՞ր են ընդունել Աննա Հակոբյանի հրավերը
13:00 22 անշարժ գույք, որից 6–ը՝ ԱՄԷ–ում, թանկարժեք մեքենաներ և գնումներ, 492 մլն եկամուտ․ Ջերմուկի համայնքապետի ունեցվածքը
21:00 Ապրիլի 24–ին պետք է ՔՊ–ի դրոշն էլ այրենք․ արցախցուն գլխատողի հետախուզումը դադարեցնելը ցեղասպանություն է
13:23 Այսուհետ լիարժեք լծվելու եմ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ի աշխատանքները կազմակերպելուն․ Վիլեն Գաբրիելյան