Ներքին 4 տարի առաջ - 23:36 16-04-2022

Էջմիածնում տնակ է այրվել․ հայտնաբերվել է դի

Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 20:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի 2-րդ թաղամասում տնակ է այրվում:

Տնակը ամբողջովին վերածվել է մոխրակույտի և հրշեջները ներսում հայտնաբերել են 1 դի ու արդեն 1 ժամ է, հրշեջները ներսում կատարում են հետախուզական աշխատանքներ, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է, որ ներսում ևս 1 հոգի լինի, քանի որ Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով պետի տեղակալ Ա. Ֆիշյանը տեղեկություններ է ստացել, որ նշված տնակում 2 հոգի են բնակվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժնի պարզում են տնակի սեփականատիրոջ ինքնությունը:

Իսկ քիչ առաջ ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ալբերտ Ավագյանը պարզել է, որ նշված տնակում բնակվել են 67-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և 89-ամյա Կատերինա Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել