Ներքին 4 տարի առաջ - 13:04 15-04-2022

Արտահանողին կօգնենք, որ մթերման վարկ վերցնի այնքան, ինչքան իրեն պետք է. սուբսիդավորում իրականացնելու չափը նշվելու որոշումն ընդունվեց

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ այն վերաբերում է գյուղմթերքի մթերման վարկերի սուբսիդավորմանը, և հավելեց, որ արդեն մի քանի տարի է՝ կառավարությունը սուբսիդավորում է գյուղմթերքի մթերման վարկերը. «Այս տարի շարունակելու ենք՝ որոշակի փոփոխություններով»։

Քերոբյանը շեշտեց հիմնական փոփոխությունները և ասաց, որ եթե նախորդ տարիներին ասում էին, որ կառավարությունը վարկ է տալիս, այսինքն՝ սուբսիդավորումն ամբողջությամբ էին անում, այս պարագայում ուղղակի նշում են այն չափը, որը կառավարությունը սուբսիդավորելու է։

«Սահմանամերձ ընկերությունների համար 14 % է, իսկ Երևանում կամ մոտ մարզերի համար՝ 10 %։ Այսինքն՝ եթե վարկը տրամադրվում է 13 %-ով, ապա մենք սուբսիդավորելու ենք դրա 10 %-ը, և նորից շատ արտոնյալ վարկ է ստացվելու։ Ավելացրինք անցյալ տարի պետական երաշխիքի հատված, որը ընդհանուր մթերման վարկի գումարի մինչև 50 %-ի չափով է և սահմանափակված է նախորդ տարվա արտահանման չափով»։

«Սա գործիք է, որով մենք արտահանող ընկերություններին օգնում ենք, որ մթերման վարկ վերցնեն այնքան, ինչքան իրենց պետք է, այլ ոչ թե այնքան, ինչքան գրավում են իրենք»։

Որոշումը միաձայն ընդունվեց։

Մանրամասն ՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում