Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:30 12-04-2022

Հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի կադաստրային արժեքների նշանակության փոփոխման առկա տարբերությունը. նախագիծն ընդունվեց

ԱԺ-ում քննարկվում է իշխանական պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի կողմից ներկայացված Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հարակից զեկուցման համար նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Խոջոյանը, որն ասաց, որ ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը՝ ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարի հողամասային կադաստրային արժեքների նշանակության փոփոխման առկա տարբերությունը, եթե փոփոխությունից հետո ավելի բարձր է, քան արժեքը։

«Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք մշակող արտադրանքների կամ արհեստական լճակների կառուցման համար»։


Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է