Արտաքին 4 տարի առաջ - 13:26 12-04-2022

Շրի Լանկան իր արտաքին պարտքի դեֆոլտ է հայտարարել

Շրի Լանկան 51 միլիարդ դոլար արտաքին պարտքի դեֆոլտ է հայտարարել, երբ սպառվել է ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ արտարժույթը, հաղորդում է The Times of India-ն՝ հղում անելով երկրի կառավարության հայտարարությանը:
Կղզի պետությունն անկախությունից ի վեր ամենալուրջ տնտեսական ճգնաժամին է բախվել, որն ուղեկցվում է էլեկտրաէներգիայի կանոնավոր անջատումներով և սննդի և վառելիքի խիստ անբավարարությամբ:
«Կառավարությունը միայն արտակարգ քայլեր է ձեռնարկում որպես ծայրահեղ միջոց՝ երկրի ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։
Անհապաղ դեֆոլտն անհրաժեշտ է՝ բոլոր վարկատուների համար հավասար իրավունքներ ապահովելու համար՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) օգնությամբ տնտեսական վերականգնման ծրագրի ակնկալիքով, նշել են կառավարությունից: Ճգնաժամի պատճառով արդեն իսկ լուրջ խնդիրների է բախվել Շրի Լանկայի ամբողջ բնակչությունը. հակակառավարական ցույցեր են սկսվել։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով