Ավելին 4 տարի առաջ - 23:59 06-04-2022

«Ազգային մեդիա խումբ» հոլդինգի կայքից անհետացել է տնօրենների խորհրդի ղեկավար Ալինա Կաբաևայի մասին տեղեկատվությունը

«Ազգային մեդիա խումբ» (National Media Group) հոլդինգի կայքից, որը ներառում է Առաջին ալիքը, 5-րդ ալիքը, REN TV-ն և СТС-ը, անհետացել է տնօրենների խորհրդի ղեկավար Ալինա Կաբաևայի մասին տեղեկատվությունը։ Այս մասին գրում է «Ագենստվո» պարբերականը։
Նշվում է, որ մի քանի օր առաջ «Ազգային մեդիա խմբի» կայքի «Տնօրենների խորհուրդ» բաժնում կարելի էր տեսնել Կաբաևայի մեծ լուսանկարով էջը: Այս էջը ներկայումս գոյություն չունի:
Ավելի վաղ, կալանքի տակ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Արևմուտքին կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել ռուսական պետական ​​լրատվամիջոցների և նրանց ղեկավարության, այդ թվում՝ Ալինա Կաբաևայի դեմ, որին Նավալնին «Վլադիմիր Պուտինի սիրուհին» էր անվանել։
2019 թվականին մի քանի արևմտյան պարբերականներ նյութեր հրապարակեցին, որտեղ ասվում էր, որ գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի երեխաների հայրը կարող է լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կրեմլը չի ​​մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն 2019 թվականի մայիսի 23-ին, Կաբաևայի ծննդաբերության օրվանից մի քանի շաբաթ անց, Պուտինը մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանին պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հենց Ադամյանն է ընդունել Կաբաևայի երեխայի ծնունդը։ Բացի այդ, մանկաբարձ-գինեկոլոգը և նրա դուստրը Մոսկվայի կենտրոնում ավելի քան մեկ միլիարդ ռուբլի արժողությամբ անշարժ գույք են գնել, իսկ գնումը համընկել է նախկին մարմնամարզուհու հղիության և ծննդաբերության հետ։
Դրանից մի որոշ ժամանակ առաջ Կաբաևան ընդգրկվել էր «Ազգային մեդիա խմբի» տնօրենների խորհրդի կազմում, որի համասեփականատերերը գործարարներ են՝ Պուտինի մերձավոր շրջապատից։ Հոլդինգում աշխատելու մեկ տարվա ընթացքում Կաբաևան վաստակել է 785 մլն 400 հազար ռուբլի։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
11:59 Մեր ճանապարհները ռեզինից չեն. նույնիսկ հարուստի համար ամենահարմարը պիտի հանրային տրանսպորտը լինի. Ավինյան