copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:29 06-04-2022

Anonymous-ը պնդում է, որ մուտք է գործել Կրեմլի տեսահսկման համակարգ

Anonymous խմբի անունից գործող հաքերները վստահեցնում են, որ ձեռք են բերել Կրեմլի տեսախցիկների հասանելիությունը։ Այդ մասին Թվիթերում նրանք հայտնել են չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին։

«Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք բացահայտել ձեր բոլոր գաղտնիքները: Դուք չեք կարող մեզ կանգնեցնել: Այժմ մենք Կրեմլի ներսում ենք»,- ասվում է նրանց հաղորդագրության մեջ:

Որպես ապացույց՝ նրանք հրապարակել են մի շարք տեսանյութեր, որոնք հնարավոր է նկարահանված լինեն Կրեմլի ներսում։