Ներքին 4 տարի առաջ - 19:39 05-04-2022

Այսօրվա իշխանությունները կարողացան ոչնչացնել ազգային անվտանգության բոլոր բաղադրիչները․Հովհաննիսյան

Այսօր երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը։ Ընդդիմությունը պետք է խոսեր Արցախի շուրջ կուտակված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրենց առաջարկների մասին։

Oragir.news-ի հարցին, թե բողոքի ակցիաներն ի՞նչ ելք կարող են ունենալ, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ցավոք, նման բողոքի ակցիաներն այսօրվա թուրքահպատակ և դավաճան իշխանությունների դեմ ուշացած են, որովհետև մենք հասել ենք այն կետին, որ այսօր մեր պետականությունն իջել է ներքին ինքնակառավարման ինստիտուտի մակարդակի, մենք այսօր չունենք պետականություն, չունենք դիմադրողականություն, ազգային անվտանգության որևէ խնդիր ինքնուրույն չենք կարող լուծել, քանի որ այսօրվա իշխանությունները փայլուն կարողացան ոչնչացնել ազգային անվտանգության բոլոր բաղադրիչները»։

Ըստ Հովհաննիսյանի՝ 2-հազարանոց բանակից, հասարակական միասնությունից այսօր ոչինչ չի մնացել․«Արտաքին քաղաքականության մեջ մեր երկիրը զրոյականացված է, և այսօրվա բողոքի ակցիաները, կարել է ասել, փրկության ակցիաներ են։ Մենք պետք է կարողանանք մինչև հաղթանակած մայիս ձերբազատվել այս իշխանություններից և կազմակերպել մեր դիմադրողականությունը՝ քայլ առ քայլ վերադարձնելով մեր կորցրածը: Եթե այդպես չեղավ, ապա որպես ազգ՝ պատմության մեր վերջին էջը շրջված է, և մենք արդեն ոչ թե պայքարող, ստեղծագործող ազգ ենք, այլ գոյատևող»։

Հարցին, թե ի՞նչ է սպասվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի վաղվա հերթական հանդիպմանը, Հովհաննիսյանը պատասխանեց․«Վաղվա հանդիպումը մեր հերթական կորուստների հանդիպումն է։ Դուք պատկերացնո՞ւմ եք, մեր պետական պարտքն արդեն 13 միլիարդ է, իսկ մեր ազգային արտաքին պարտքը՝ 9 միլիարդ 300 միլիոն»։

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie