Արտաքին 4 տարի առաջ - 12:30 05-04-2022

Կիևն ակնկալում է Վրաստանի ԱԳՆ նոր ղեկավարի լիակատար աջակցությունը ՌԴ ագրեսիային հակազդելու հարցում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոսել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարության փոփոխության մասին։ Ուկրաինացի պաշտոնյան ակնկալում է, որ Իլյա Դարչիաշվիլիի նշանակումը դրական ազդեցություն կունենա ՌԴ ագրեսիային հակազդելու Թբիլիսիի դիրքորոշման վրա։
«Ես անհամբեր սպասում եմ Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ աշխատանքին՝ Ուկրաինայի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար։ Ակնկալում եմ Վրաստանի լիակատար աջակցությունը՝ ՌԴ ագրեսիային հակազդելու գործում»,- գրել է Կուլեբան Twitter-ում։
Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մի քանի անգամ հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, որն էլ Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին Թբիլիսիից հետ կանչելու պատճառ է հանդիսացել։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց