Արտաքին 4 տարի առաջ - 12:03 04-04-2022

Volkswagen-ի գործարանները ՌԴ-ում կարող են աշխատանքը վերսկսել ամռանը. «Վեդոմոստի»

Volkswagen-ի Կալուգայի և Նիժնի Նովգորոդի գործարանները կարող են վերսկսել աշխատանքը 2022թ.-ի հունիս-հուլիս ամիսներին, գրում է «Վեդոմոստին»՝ աղբյուրներին հղումով։
Պարբերականի տվյալներով, մինչ այժմ աշխատակիցներին հայտարարվել էր, որ պարապուրդը կտևի մինչև մայիսի 12-ը, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կձգվի մինչև հուլիս։ Պատճառը բաղադրիչների բացակայությունն է, որն առաջացել է Լեհաստանի կողմից դրանք բելառուսա-լեհական սահմանով բաց թողնելու արգելքի հետևանքով։
Այժմ Volkswagen-ը դիտարկում է երթուղին փոխելու հարցը. բացակայող բաղադրիչները կարող են ներկրվել Թուրքիայի և Վրաստանի տարածքով։
Ինչպես նշել է «Վեդոմոստի»-ի աղբյուրներից մեկը, ընկերությունը ՌԴ-ում իր 2022թ.-ի արտադրական պլանը չի կրճատել։
Ռուսաստանում Volkswagen-ի գործարանների գործունեությունը դադարեցվել էր մարտի սկզբին՝ ուկրաինական պատերազմի պատճառով։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ