Արտաքին 4 տարի առաջ - 11:07 02-04-2022

Մենք մեր տարածքի առևտուր չենք անում. Զելենսկի

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ագրեսորի հետ բանակցությունների գլխավոր թեման է։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լրագրողների հետ զրույցում Զելենսկին նշել է, որ դժվար է կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները, և դա «խորը, ցավոտ հարց է», սակայն ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը հաղթանակից բացի այլ արդյունք չի ընդունի։
Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք նախագահը պատրա՞ստ է տարածքային զիջումների գնալ ՝ հանուն խաղաղության համաձայնագրի ստորագրման, Զելենսկին ասել է, որ դա տեղի չի ունենա։
«Մենք մեր տարածքի առևտուր չենք անում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցը չի քննարկվում»,- հայտարարել է նա։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պարտավորություններ է ակնկալում աշխարհի «առաջատար երկրներից», որ պետության անվտանգությունը պաշտպանված կլինի համաձայնագրով։
Բացի այդ, նա ընդգծել է, որ Ուկրաինան «շահավետ հավելում կլինի ՆԱՏՕ-ին»։
«Մեզ համար դժվար է խոսել ՆԱՏՕ-ի մասին, քանի որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ ընդունել: Ես կարծում եմ, որ դա սխալ է, քանի որ եթե մենք անդամակցենք ՆԱՏՕ-ին, մենք ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ կդարձնենք: Մենք թույլ պետություն չենք, մենք չենք առաջարկում. մեզ ավելի ուժեղ դարձնել ՆԱՏՕ-ի հաշվին, մենք լրացում ենք, մենք լոկոմոտիվ ենք»,- ասել է պետության ղեկավարը։
Զելենսկին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում նա ամերիկացի առաջնորդին ասել է, որ կցանկանար, որ Նահանգները ներառվեին Անվտանգության երաշխիքի մասին պայմանագրի մեջ, որը երկարաժամկետ աջակցություն կապահովի Ուկրաինային՝ վերացնելու ռուսական կրկնակի ներխուժման հնարավորությունը ապագայում։ Ամերիկացի գործընկերն այն ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «դիտարկում է այս առաջարկը»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է