Ներքին 4 տարի առաջ - 20:01 01-04-2022

Հայտնաբերվել են հատվածներ, որոնք հայտնվել են օրենքի կարգավորումից դուրս․ Վահե Ղալումյանի


ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ստացվել է «Հայաստան» խմբակցության առաջարկությունը, որը պատգամավորի կողմից չի ընդունվել։
«Արդեն երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը 99․9-ը տոկոսով կրկնում է այն, ինչը առաջին ընթերցմամբ ընդունել ենք։ Զուտ երկու հատ տեխնիկական փոփոխություն և շտկում է արվել»,-ասաց նա։
Հովակիմյանը ներկայացրել է նաև, թե ի՞նչ առաջարկ է եղել․ «Հայաստան» խմբակցությունը առաջարկում էր սահմանափակել, թե ով կարող է լինել պաշտոնակատար։ Այս դեպքում նրանք կոնկրետ քաղաքական նպատակահարմարության հարց էին բերում․«Մեր դեպքում ասացինք, թե ինչու՞մն էր առարկությունը։ Սա ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է, այլ միտված է ստեղծված ֆորսմաժորային իրավիճակին լուծում տալուն»,-ասաց Հովակիմյանը։
Ըստ տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման գյուղատնտեսությամբ և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի՝ 2021թ ՀՀ-ում գործարկվել է երկու խոշոր ռեֆորմ․ «Տեղական ինքնակառավարման համակարգում՝ համամասնական ընտրությունների անցնելու համակարգը և աննախադեպ ծավալի խոշորացման գործընթացներ։ Բնականաբար գործընթացը իրականացնելիս հայտնաբերվել են հատվածներ, որոնք հայտնվել են օրենքի կարգավորումից դուրս։ Հենց այս նախագիծը իմ գործընկերների կողմից ներկայացվող՝ ուղղված է այդ կարգավորմանը»,-ասաց Ղալումյանը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր