Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 10:36 30-03-2022

Գլխիվայր շուռ եկած ժամանակ, երբ ներքևը վերև է դառնում կամ վերևը դատում է իբրև ներքև

Ժամանակն իր շավղից դուրս չի սայթաքել, ժամանակը գլխիվայր է շուռ եկել: Եվ մենք տեսնում ենք վերևը ներքև, իսկ ներքևը՝ վերև: Սա տեսողական խաբկանք չէ: Իսկ այդ ստույգ իրականությունը լատինական մի ասացվածքով է հստակ բնորոշվում. «Օ, ժամանակներ, օ, բարքեր»: Մեր ժամանակի բարքերը վարք չունենալն է, որովհետև այն, ինչի մեջ մենք ապրում ենք, վարքի ցանկացած կանոնից դուրս է, կարող է չափվել միայն զավեշտի, ծաղրուծանակի, խելագարության ախտորոշմամբ: Ծաղրածուների ժամանակ: Բայց մի տարբերություն կա, այս ծաղնածուները բեմահարթակի վրա հմայք չունեն, և հանդիսատեսը ապշած է մնացել ոչ թե ծափահարելու ցանկությունից, այլ անկարողությունից:

Դեռ պապիս թվից եկող մեծահարուստը կամ օլիգարխը՝ ինչպես ժողովուրդն է սիրում ասել, հանկարծ վերին ամբիոնից հայտրարում է, որ 30 տարի երկիրը թալանել են: Սա արդեն ծիծաղելի չէ: Բեմում ոչ թե ծաղրածու է, այլ՝ խելագարություն: Սա գլխիվայր շուռ եկած ժամանակն է, երբ ներքևը վերև է դառնում կամ վերևը դատում է իբրև ներքև: Այո, գառները հոշոտել են գայլերին, խեղճ գայլեր: Էլի մի բարք ժամանակի, երբ չես հասկանում, գլո՞ւխն է ոտերի տեղը, թե՞ ոտքերն են գլխի տեղում: Ասում են ժողովուրդն է որոշում: Բայց երբ ժողովուրդն ընտրում է քաղաքապետ ու համայնքապետ, ընտրության հաջորդ օրը կալանավորում են ընտրյալին, տեղափոխում մեկուսարան, հետո դատարանի որոշմամբ զրկում ղեկավարելու իրավունքից: Չգիտեմ, եթե ծիծաղելի է, եկեք ծիծաղենք:

Իվերջո, սա այն ժամանակն է, երբ լսում ենք՝ Ացախը Հայաստան է, հետո տեսնում ենք, որ ոչ միայն Արցախը Հայաստան չէ, նաև Հայաստանը Հայաստան չէ: Նախ Արցախն է օտարվում Հայաստանից, որին հաջորդում է Հայաստանի օտարումը Հայաստանից: Բեմահարթակի վրա ծաղրածուներն իրենց դերն են խաղում՝ արտասանելով տրված սցենարը, որ իրենց ժամանակն է ու բարքերը: Իսկ վճարողը հանդիսատեսն է: Ե՛վ ժամանակը, և՛ բարքերը, և՛ բեմահարթակը հանդիսատեսի հաշվին են: Շվարած կանգնել և ստիպված լացում է, բայց ինքը ծիծաղելու համար էր վճարել, ուրախ լինելու:


Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ