Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:00 28-03-2022

Սա պատերազմ է իմ դաշտում. Հասմիկ Պապյանը՝ «Արտավազդ»-ի անվանակարգի մրցույթից իր աշխատանքը հեռացնելու մասին

Թատրոնի միջազգային օրը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության հետ կապված օպերային երգչուհի, ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը իր դժգոհությունն է հայտնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ ասելով, որ իր «Օրփեոս և Էվրիդիկե» ներկայացման համար ամիսներ առաջ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը հայտ էր ներկայացրել երկու անվանակարգերում ՝լավագույն սցենոգրաֆիա ու զգեստների նկարիչ և լավագույն երիտասարդական ներկայացում. «Ներկա ես գտնվում մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին, և պարզվում է, որ վերջին րոպեին քեզ հեռացրել են մրցույթից՝ առանց նվազագույնը տեղյակ պահելու. ավելի մեծ խայտառակության իմ ողջ բեմական կյանքի ընթացքում չէի հանդիպել»:

Oragir.news-ը կապ հաստատեց Հասմիկ Պապյանի հետ՝ հարցնելով, թե ինչո՞ւ են մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի երկու անվանակարգերից հեռացվել իրենց աշխատանքները, ինչին ի պատասխան նա ասաց. «Ես պարզապես փաստն եմ արձանագրել, այո՛, մենք նոմինացված ենք եղել, որը մինչև հիմա էլ կա կայքում, դահլիճում նստած էինք, ու պարզվեց, որ մեզ հանել են ցուցակից։ Մենք ոչ մի հավակնություն չունեինք, որ պետք է պարտադիր ստանայինք մրցանակը, պարզապես, քանի որ նոմինացված ենք եղել, գնացել ենք, ու պարզվել է, որ մեր անունը չկա ցուցակում։ Ժյուրին որոշել է, որ մեզ պետք է հանի ցուցակից, բայց չի տեղեկացրել. իմ վրդովմունքը դրա մասին է»։
Պապյանի խոսքով՝ իրենք ներկայացման տեսանյութն են ուղարկել, և հարցրել՝ արդյոք տեսանյութը նորմա՞լ է, թե՞ ոչ, իրենց ասել են, որ որևէ խնդիր լինել չի կարող։

«Քանի որ մենք ռեպերտուարային թատրոն չենք, և մեզ համար ներկայացումներ կազմակերպելը շատ դժվար է և կապված է ֆիլհարմոնիկի հետ, որովհետև իրենք մեզ նվագակցեցին, ժյուրին չէր կարող գալ, դիտել այդ ներկայացումը, մենք ընտրեցինք պրոֆեսիոնալ ութ կամերայով նկարահանված ներկայացումը, և հարցրել ենք՝ արդյոք դա բավարա՞ր է, ասել են՝ այո, իսկ եթե ոչ՝ կարող ենք մեծ դժվարությամբ կազմակերպել ներկայացում, բայց ասել են, որ մեր ներկայացրած տարբերակը լավ է, բավարար է, և մտցրել են նոմինացիայի մեջ։ Բայց հիմա պատճառաբանում են, որ տեսանյութն ենք ներկայացրել, ուստի ժյուրին որոշել է չընդգրկել, բայց նոմինացված ենք եղել և մինչև վերջին վայրկյանը դահլիճում նստած ենք եղել ու հանկարծ տեսել ենք, որ մենք ցուցակում չկանք ընդհանրապես։ Դա է վիրավորականը, որ գոնե կարող էին հեռախոսով ասել: Քանի որ մենք ստացել ենք երեսուն հրավիրատոմս՝ գնացել էինք ողջ թիմով, երգչախմբով, բայց մենք վիրավորված դուրս ենք եկել դահլիճից։ Սա էթիկայի կանոնների լուրջ խախտում է, դահլիճում նստած՝ շոկի ենք ենթարկվել։ Պետք է պատերազմել նման երևույթների դեմ, իրենք իրենց այսպիսի վերաբերմունքով նրբանկատ արվեստագետներին, ինչպիսիք են Օհան Դուրյանը, Գեղամ Գրիգորյանը և շատերը, այն աշխարհ ուղարկեցին։ Երեսուն տարի այսպիսի վերաբերմունք է։ Ես բացարձակ ուրիշ արժեքների մեջ եմ ապրել: Ես սա այսպես չեմ թողնի, սա պատերազմ է իմ դաշտում։ Եթե նախապես ասեին, ես ոչ մի դժգոհություն չէի ունենա։ Ես աշխարհի բոլոր մրցանակները ստացել եմ, ուղղակի սա շոկային էր ինձ համար»։

Oragir.news-ը կապ հաստատեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ՝ հարցնելով, թե ինչո՞ւ է Հասմիկ Պապյանի աշխատանքը երկու անվանակարգից հեռացվել: Վերջինս պատասխանեց, որ այժմ ավելին ասել չի կարող, իսկ դա արտառոց բան չէ, երբ աշխատանք է հանվում անվանակարգերից։
«Հանվել է, որովհետև պատճառ է ունեցել, վիդեոյի վրա է եղել նյութը, մեր կանոնակարգով արգելված է, մենք ամեն ինչ արեցինք, որ անցնի, բայց հասկացանք, որ դա ճիշտ չէ։ Հետո ամեն տարի էլ ինչ-որ մի բան հանվում է, և ոչ մեկը դրանից պատերազմ չի սարքում, նորմալ մրցանակաբաշխություն է»։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում