Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 23:01 24-03-2022

«Կինոտավրի» նախագահը չեղարկել է փառատոնն «ագրեսիվ պատերազմի պատճառով»

Ռուսական խոշորագույն կինոփառատոններից մեկի՝ «Կինոտավր»-ի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին հայտարարել է, որ ֆորումը չի անցկացվի 2022 թվականին։ «Չի կարելի խոսել փառատոնների մասին, երբ երկիրը ագրեսիվ պատերազմ է մղում», - բացատրել է Ռոդնյանսկին իր Telegram ալիքում, որում հրապարակել է մեծ տեքստ՝ նվիրված Ուկրաինայում ռուսական բանակի գործողություններին։
«Ուղիղ մեկ ամիս է, ինչ ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ են անում ռուս զինվորականները Ուկրաինայի տարածքում. Ռեակտիվ հրետանին, ավիացիան և թևավոր հրթիռները խոցում են քաղաքացիական օբյեկտները․ բնակելի շենքերը, դպրոցները, հիվանդանոցները և ծննդատները։ Ռմբակոծվել է Ուկրաինայի ռուսալեզու խոշորագույն քաղաքը՝ Խարկովը։ Անվերջ գնդակոծության տակ շրջափակված է Մարիուպոլը, որտեղ լույսից, ջերմությունից և ջրից զրկված մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, արդեն մահանում են ծարավից և ցրտից: Ռուսական տանկերը հարվածում են քաղաքացիական մեքենաներին, որոնցով ուկրաինացիները փորձում են տարհանվել պատերազմից տուժած տարածքներից: Ուկրաինայի ավելի քանի երեքուկես միլիոն բնակիչ փախստական է դարձել․․ Ուկրաինան կործանվում և խեղվում է, բայց ես հավատում եմ, որ նա կկանգնի և կհաղթի։ Ամբողջ աշխարհը Ուկրաինայի կողքին է. Ռուսաստանի ողբերգությունը, որքան էլ տարօրինակ հնչի, շատ ավելի սարսափելի է. հզոր մշակույթը, որն անցել է պատմության մեծագույն փորձություններով, ավելի ու ավելի խորն է ընկղմվում խավարի, ագրեսիայի և դաժանության անդունդը…»,- գրել է Ռոդնյանսկին։