Մամուլ 4 տարի առաջ - 08:59 24-03-2022

ՊՆ-ն արդարացնում է ադրբեջանցիներին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու Պաշտպանության նախարարությունը հերքում են միմյանց եւ հակասող հայտարարություններ տարածում: Բանն այն է, որ ՄԻՊ-ը հաստատեց, որ ադրբեջանցի զինվորականները տեղակայվել են Ներքին Հանդի հարակից տարածքում: Հայտարարության մեջ ասվում է. «Ներքին Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի եւ Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը եւ իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են»։

ՊՆ-ն, ըստ էության, ընդունում է տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բայց ոչ թե այս տարվա մարտից, այլ նախորդ տարվա գարնանից: «Նախորդ տարի փորվել են խրամատներ, որոնք պատճաշ կահավորման բացակայության պատճառով ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել, նրանք հեռացել են եւ վերադարձել այս գարնանը»,- նշում են ՊՆ-ից։ Բացի այդ, ՄԻՊ-ը շեշտում է՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու առումով։ ՊՆ-ն հակառակն է պնդում՝ հիմնավորելով, որ ադրբեջանցիները չեն կարող դիտարկել Ներքին Հանդը, քանի որ նրանց դիրքերը 2 կիլոմետր հեռու են, բացի այդ, գյուղի եւ նրանց միջեւ մի քանի բարձունք կա։ Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն շարունակում է արդարանալ եւ արդարացնել ադրբեջանական գործողությունները, իսկ նորըտիր օմբուդսմենը ջանում է բարձրաձայնել ճշմարտությունը: Եվ այդ ընթացքում ՀՀ քաղաքացին շարունակում է իր տան մեջ ապրելու համար անհարմարություն ունենալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից