Ներքին 3 տարի առաջ - 18:13 03-05-2023

Սաքունցն արդարացնում է ԿԸՀ նախագահի որդու հարսանիքին ՔՊ-ականների մասնակցությունը

Արդեն մի քանի օր է՝ իշխանական պատգամավորները ակտիվորեն լուսանկարներ են հրապարակում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքից, որին, մամուլում առկա տեղեկատվության համաձայն, մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ, ինչպես նաև գործադիրի որոշ անդամներ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք անկախ մարմնի ղեկավարը չպետք է քաղաքական չեզոքություն պահպանի, ասաց, որ արդեն դիրքորոշում հայտնել են Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ ընտրության հետ կապված և շեշտել, որ կուսակցական լինելու փաստը և ԿԸՀ նախագահի պաշտոնի համատեղումը խնդրահարույց է։

«Իմ համոզմամբ՝ Վահագն Հովակիմյանի՝ որպես ԿԸՀ նախագահի ու առհասարակ, հանձնաժողովի մյուս անդամների անաչառության փորձաքարը լինելու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնք, իմ համոզմամբ, կլինեն բավական մրցակցային ու թեժ։ Ընտրություններին, նախընտրական քարոզչությանը, քվերակության օրը, քվեարկության ամփոփման ժամանակ մենք կանդրադառնանք, թե որքանով են ԿԸՀ-ն ու ԿԸՀ նախագահը եղել անկողմնակալ»։

Նա ընդգծեց, որ քայլերն ու գործողությունները պետք է գնահատել ըստ կարգավիճակի։

«Հարսանիքներին սովորաբար հրավիրում են մոտ մարդկանց, ում հետ ճանապարհ են անցել, հարսանիքն անձնական միջոցառում է, կարող ենք այդ փաստը նկատի ունենալ, բայց քաղաքականացնել կամ մեկնաբանել՝ նպատակահարմար չեմ համարում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից