Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 21:33 21-03-2022

ՌԴ-ում ուկրաինացի մաթեմատիկոսը ինքնասպան է եղել

Ուկրաինացի մաթեմատիկոս Կոնստանտին Օլմեզովը, որը բնակվում էր Ռուսաստանում, ինքնասպան է եղել։ Այս մասին Telegram-ում հայտնել է փաստաբան Դմիտրի Զախվատովը։ Նշվում է, որ Օլմեզովը Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել Դոնեցկից, ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան և աշխատում էր թեկնածուական թեզի վրա։ Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիայի մեկնարկից հետո նա փորձել է լքել Ռուսաստանը, սակայն շինծու վարչական գործով 15 օրով կալանավորվել է։
«Կալանքից դուրս գալուց հետո Օլմեզովը հրավեր է ստացել Ավստրիայի համալսարաններից մեկից՝ այնտեղ ուսումը շարունակելու։ Խնդիրը երկրից ինչ-որ կերպ հեռանալն էր։ Նա տոմս էր գնել դեպի Թուրքիա»,- մանրամասնել է փաստաբանը։ Զախվատովի խոսքով՝ մաթեմատիկոսը պետք է ինքնուրույն անցներ սահմանային անցակետը, իսկ խնդիրների դեպքում կապ հաստատեր իր հետ։ «Եվ հենց նոր լուր ստացա, որ առավոտյան նա ինքնասպանություն է գործել՝ գրություն թողնելով, որ հեռանում է կյանքից, քանի որ չի կարող դիմանալ այս սարսափին»,- ընդգծել է փաստաբանը։

Ամենից շատ դիտված