Ներքին 4 տարի առաջ - 13:30 21-03-2022

Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Նաիրա Զոհրաբյանը շեշտում է՝ Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն: Զոհրաբյանը նման տեսակետ հայտնեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներում:

Զոհրաբյանը նկատեց՝ Ադրբեջանը կրկին սպառնում է: «Երեկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե Հայաստանը հետևություններ չի անում 44-օրյա պատերազմից»,-ասաց Զոհրաբյանը:

Ապա նա նշեց՝ Հայաստանում խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին:

«Որևէ կարգավիճակով՝ կլինի մշակութային ինքնավարություն, թե այլ կարգավիճակով Արցախը Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն, արցախասպանություն»,-ընդծգեց Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովին, որը «հայրենասիրության» օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, ապա հարցրեց՝ ի՞նչ խաղաղության, խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել:

Զոհրաբյանը նախազգուշացրեց Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի մասին՝ ընդգծելով, որ ժամանակ չկա, կոնկրետ գործողություններ, քայլեր են պետք:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»